ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Փաստերն ավելի խոսուն են, քան սոսկ բառերը

Փաստերն ավելի խոսուն են, քան սոսկ բառերը
26.04.2014 | 12:41

Ասուլիսում Արթուր Բաղդասարյանը անդրադարձավ ՕԵԿ-ի գործունեությանը.
-Այսօր այստեղ են և իմ քաղաքական թիմի ընկերները՝ Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանն ու Հովհաննես Մարգարյանը, նրանց հետ մենք տևական ճանապարհ ենք անցել և վստահ եմ, որ այդ ճանապարհը կշարունակենք: ՕԵԿ-ը ԱԺ ամենաակտիվ ու մրցունակ խմբակցություններից է եղել՝ անկախ չարախոսությունների: Փաստերն ավելի խոսուն են, քան սոսկ բառերը: ՕԵԿ-ը 2013-ին ճանաչվեց լավագույն խմբակցություն ԱԺ-ում: ՕԵԿ-ն այսօր 200 մայր օրենքների ու բազմաթիվ լուսավոր նախաձեռնությունների, հրապարակումների հեղինակ է՝ մեր ժողովրդին հուզող հիմնահարցերի տեսանկյունից: Անկախ տարաբնույթ չարախոսությունների՝ ՕԵԿ-ն ապացուցել է իր մրցունակությունը վերջին 17 տարիներին և մշտապես ունեցել է իր կայուն քաղաքական դերակատարումը: Գնահատելով վերջին վեց տարիներին կուսակցության քաղաքական գործունեությունը կոալիցիայի կազմում, մենք արձանագրում ենք, որ մեզ չհաջողվեց ունենալ վճռորոշ դերակատարություն, որովհետև որոշումների կայացման գործընթացում քաղաքական կոալիցիաները պետք է ունենան եթե ոչ համաչափ, ապա գոնե որոշիչ դերակատարում: Երկրի զարգացման ռազմավարական տարաբնույթ հարցերում մեզ չի հաջողվել մեր տեսակետները դարձնել իրականություն: Երկրի ռազմավարական ազդեցիկ պետական պաշտոններում /ԱԺ չորս նախագահի, վարչապետի երեք փոփոխություն/ մեզ հնարավորություն չի տրվել ազդեցություն ունենալ և մենք որոշել ենք ընտրել ապագայի մեր ճանապարհը: Քաղաքական դաշտում մենք ոչ մեկի տեղը չենք զբաղեցնում: Քաղաքական դաշտում մենք առաջարկում ենք ապագայի մեր օրակարգը, որը պայմանավորված է մեր ծրագրային հիմնադրույթներով, սկզբունքներով: ՕԵԿ-ը ինչպես նախկինում, այսուհետ էլ վճռական է իր ծրագրեր կյանքի կոչել: 200 մայր օրենքների հեղինակ ՕԵԿ-ը 6 տարի ԱԺ-ում շրջանառության մեջ 30 օրինագիծ ունի, որոնք հնարավորություն չենք ունեցել օրենք դարձնել: Հասկանալով մեր իրական ազդեցության չափը իշխանության մեջ, հասկանալով մեր պատասխանատվության չափը իշխանության մեջ, մենք ընդունել ենք այդ որոշումը: Ինչ կարողացել ենք անել, շնորհակալ ենք մեր գործընկերներին, ինչ ծրագրել ենք անել, պատրաստ ենք համագործակցել այդ գաղափարներով մտահոգ, շահագրգիռ բոլոր ուժերի հետ:

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ